Ոչ շարժական պրոթեզավորում

Անմետաղ ներդիրներ
Անմետաղ ներդիրներ

Անմետաղ ներդիրները նախատեսված են քանդված ատամի ձևի և ֆունկցիայի վերականգնման համար և իրենցից ներկայացնում եմ ատամի խոռոչի մեջ տեղադրվող փոքր ներդիրներ: Նրանք աչքի են ընկնում բարձր էսթետիկայով և ամրությամբ, որը նույնական է առողջ ատամնային էմալին: Եթե ատամի կենսունակությունը պահպանված է, բայց այն քանդված է ավելի քան մեկ երրորդ մասով, ապա նման իրավիճակում անմետաղ ներդիրը կլինի բուժման կատարյալ միջոց:

Առավելություններ
  • անմետաղ ներդիրները ժամանակի ընթացքում չեն փոխում իրենց գույնը, քանի որ դրանք կայուն են արտաքին ազդեցությունների հանդեպ(օրինակ ծխելու դեպքում)
  • անմետաղ ներդիրները գերազանց էսթետիկ են,  կիսաթափանցիկ  և դրա շնորհիվ կարող են ընդօրինակել բնական ատամի գույնը
  • անմետաղ ներդիրները բարձր կայունություն ունեն մաշվածության հանդեպ, նրանք շատ ավելի ամուր են, քան սովորական լցոնումները
  • անմետաղ ներդիրն ունի կատարյալ ձև և կրկնօրինակում է ատամի անատոմիական կառուցվածքը (փոսիկները և ուռուցիկությունները)

Անմետաղ ներդիրները պատրաստվում են բերանի խոռոչից դուրս, ինչը նրանց հատուկ առավելություններ է տալիս՝ հասարակ լցոնումային նյութի համեմատ: Բազմաթիվ գործոնների պատճառով լցոնումային նյութը ի վիճակի չէ վերականգնել ատամի բաժանումային մասը: Խանգարող հանգամանքներ են հանդիսանում հիվանդի սթրեսային վիճակը, թքարտադրությունը, բերանի խոռոչի սահմանափակ տարածությունը:Անմետաղ ներդիրը պատրաստվում է լաբորատորիայում` պատշաճ պայմաններում, պատշաճ գործիքների և նյութերի օգնությամբ: Հետագայում ներդիրը ընդօրինակում է բնական ատամի բոլոր անատոմիական առանձնահատկությունները, կատարյալ ձևով կպչելով և պատելով ատամը, այդ թվում նաև նրա բաժանումային մասը: Կերամիկական ներդիրի օգնությամբ վերականգնված ատամն ունի այն աստիճան անթերի տեսք, որ նկատել վերականգնված հատվածը  անզեն աչքով գրեթե անհնար է: