Շարժական պրոթեզավորում
Իմպլանտների վրա շարժական պրոթեզ՝ բալկայի ենթակառուցվածքով: Այն շարժական կոնստրուկցիա է, որը ֆիքսվում է իմպլանտների վրա և կարող է փոխարինել վերին և ստորին ծնոտի ամբողջ ատամնաշարը: Այն ստացել է իր անվանումը շնորհիվ օգտագործվող հատուկ մետաղական բալկայի, որի միջոցով բոլոր իմպլատներն ամրանում են միմյանց և ստեղծում ամուր ու կայուն կոնստրուկցիա:
Բերանի խոռոչի բոլոր ատամները վերականգնելու համար օգտագործվում է 4-8 իմպլանտ, որոնք հավասարապես տեղաբաշխվում են ծնոտի երկայնքով:
Իսկ իմպլանտներն ամրանում են բալկային՝ ատտաչմանների օգնությամբ: Նման ֆիքսացիայի դեպքում պրոթեզը հուսալի ամրանում է և ծամելու ժամանակ որևէ անհարմարություն չի պատճառում:
- Միաժամանակ ամբողջ ատամնաշարը վերականգնելու հնարավորություն:
- Պրոթեզը ամբողջությամբ անշարժ է բերանի խոռոչում, ուստի հիվանդը չի անհանգստանա, որ այն կարող է ընկնել խոսակցության ժամանակ կամ ուտելիս:
- Հուսալի ֆիքսացիան և ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը, թույլ է տալիս ցանկացած տեսակի սնունդ օգտագործել՝ առանց վախենալու, որ պրոթեզը կտեղաշարժվի:
- Ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխում: Ծամողական ծանրաբեռնվածությունը հավասարապես բաշխվում է հենման բոլոր կետերի միջև՝ մասամբ փոխանցելով այն ոսկորին: Բացի այդ ծամող ատամների հատվածում, որտեղ բացակայում են իմպլանտները, պրոթեզը հավասարապես նստում է լնդերի վրա:
-
Իմպլանտների վրա բալկայի ենթակառուցվածքով շարժական պրոթեզները ավելի երկարակյաց են, քան գնդաձև կառուցվածքի վրա ստեղծված կոնստրուկցիաները:
Բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը շատ հեշտ է և որևէ անհարմարություն չի պատճառում: Արհեստական ատամներն անհրաժեշտ է մաքրել առավոտյան և երեկոյան, իսկ սնունդ ընդունելուց հետո անպայման պետք է լվանալ:
Բալկայի ենթակառուցվածքով շարժական պրոթեզները ավելի մանրակարկիտ ու խորը մաքրելու, բակտերիաներից ազատվելու համար անհրաժեշտ է այն հանել ամիսը մեկ անգամ: